Ընդդիմադիրներն ԱԺ դիմաց «կարմիր քարտով» պահանջում են վարչապետի հրաժարականը 9 դեկտեմբերի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակցող քաղաքացիները քայլերթով հասել են Ազգային ժողով, շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է Para Tv-ն։ Խորհրդարանում միաժամանակ ընթանում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Ցուցարարները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան»՝ վեր պարզելով «կարմիր քարտեր»։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք «կարմիր քարտով» են պահանջում Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե ընդդիմադիր 17 կուսակցության ֆորմատը փոխվել է և այժմ իրենք «Հայրենքիի փրկության շարժում են ձևավորել»։ Իրենց միացած կուսակցությունների թիվը, ըստ Վանեցյանի, 22-ից ավելի է, շատ են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |