Ավինյան․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված իրավական սահման չկա![]() 9 դեկտեմբերի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ։ Նա տեղեկացրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ամենասեղմ ժամկետում տեղի են ունենալու բանակցություններ։ Իսկ զինված ուժերը սահմանին կտեղակայվեն պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում։ Ավինյանը տեղեկացրել է, որ այժմ Սյունիքում սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում բանակցությունների համար։ «Վերհանել ենք իրավական բոլոր փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար»,- ասել է Ավինյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |