Փաշինյան․ Մեր ամենամեծ անելիքն է թույլ չտալ վտանգել ՀՀ ժողովորդի իշխանությունը![]() 9 դեկտեմբերի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով հարցին, թե ինչու համառորեն հրաժարական չի տալիս, ասել է, որ իր կարծիքով՝ իր և կառավարության ամենամեծ անելիքը Հայաստանի ժողովորդի իշխանությունը վտանգել թույլ չտալն է։ Նրա խոսքով՝ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը։ «Եվ մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի հետ»,- ասել է նա։ Ըստ Փաշինյանի՝ մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։ «Եվ այսօրվա իմ և մեր կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- նշել է վարչապետը։ Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ Հրաժարականի պահանջին են միացել նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները։ «Բոլոր գործընթացներում կարևորն այն է, որ դրանցում, անկախ ամեն ինչից, ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի ՀՀ-ում իշխանություն ձևավորելու ազատ քաղաքական արտահայտման իր իրավունքը։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լրատվամիջոցները չեն, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը և չպիտի այդպես լինի. ժողովուրդն է որոշում, թե ով է վարչապետը, և պիտի շարունակի այդպես լինել»,- ասել է վարչապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |