Արարատի մարզպետը հրաժարական է տվել

Արարատի մարզպետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին Սարգսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ շարունակելու է իր գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։

Նա ասել է, որ առաջիկայում իր 2․5 տարվա աշխատանքի մասին հաշվետվություն կներկայացնի։

«Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակը, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին ու Տարածքային կառավարման և ենթակացուցվածքների նախարարության գործընկերներին։

Գարիկ Սարգսյանը մարզպետ էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո, մինչ այդ նա մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարն էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---