Գործարար Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ![]() 10 դեկտեմբերի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Արարատի մարզպետ է նշանակվել գործարար Ռազմիկ Թևոնյանը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Նա Արարատի մարզպետի պաշտոնին էր 2018-ի հեղափոխությունից հետո։ Ռազմիկ Թևոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Թևոնյանը Երևան-Երասխ մայրուղին փակած «ցուցարարներին ցրելու գործն իր վրա էր վերցրել»: Ինքը՝ Թևոնյանն, այդ փաստը չէր հերքել, նշել էր, որ երկիրը պատերազմի մեջ է, իսկ միջպետական ճանապարհը փակել չէր կարելի։ Ռազմիկ Թևոնյանը 1991-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու։ 2012-ին նա եղել է ՀԱԿ մեծամասնական ցուցակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |