Ռուս ռազմական բժիշկներն Արցախում 368 հիվանդի օգնություն են ցուցաբերել![]() 10 դեկտեմբերի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռուս ռազմական բժիշկներն Արցախում ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մեկ օրում նրանք օգնել են 42 հիվանդի, այդ թվում՝ 7 երեխայի։ Նշվում է, որ տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ։ Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված է 60-ից ավելի բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել։ Այն կարող է տեղավորել մինչև 40 մարդ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |