ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանը![]() 10 դեկտեմբերի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա առաջադրվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Քվեարկությունը կանցկացվի փակ և գաղտնի: Ընտրվելու դեպքում Ղալումյանն այդ պաշտոնում կփոխարինի Վարազդատ Կարապետյանին, որը վայր է դրել մանդատը նոյեմբերի 25-ին ու ստանձնել Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Վահե Ղալումյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |