Ալիև․ Սյունիքը, Երևանը և Սևանը մեր պատմական հողերն են![]() 10 դեկտեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ APA.az-ի փոխանցմամբ՝ նա նշել է՝ նախկին դարի 80-ական թվականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ Հայաստանի ներկայիս տարածքից քշվել են իրենց հողերից։ «Զանգեզուրը, Գյոյչան (Սևանա լճի ավազանը), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են։ Մեր ազգը դարեր ապրել է այդ հողերի վրա։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը վտարել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրենց հարազատ հողերից»,- նշել է նա իր ելույթում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |