Իրանի ԱԳՆ․ Ողջունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը10 դեկտեմբերի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և ռազմական գործողությունների ավարտը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Զարիֆը գրառումը կատարել է ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։ Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ «Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման, մասնավորապես` պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |