Ստեփանակերտը մտադիր են կես տարում վերականգնել![]() 10 դեկտեմբերի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունները հուսով են, որ Ստեփանակերտը, որը մեծապես տուժել է գնդակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով, հնարավոր կլինի վերականգնել կես տարում։ Այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Առավելագույնը 6 ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար։ Ոչ ավելին։ Ինչո՞ւ 6։ Դա կապված է ձմեռվա ցուրտ եղանակի, անձրևների հետ, դա խանգարում է աշխատանքներին։ 6 ամսից ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ ճանապարհները կասֆալտապատվեն»,- ասել է նա։ Սարգսյանը հաստատել է, որ ռմբակոծություններից հետո քաղաքի վերականգնումը շարունակվում է ըստ ծրագրի։ «Ռմբակոծություններից հետո վերանորոգում է ընթանում։ Շինարարական բրիգադներ են եկել ՌԴ-ից, Հայաստանից՝ օգնելու վերականգնել քաղաքներն ու գյուղերը։ Որպեսզի մեր երեխաներին, երբ նրանք զբոսնեն քաղաքում, ոչ մի բան չհիշեցնի այդ իրադարձությունների մասին»,- ասել է քաղաքապետը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |