Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ից և Ադրբեջանից լոլիկի ներմուծման արգելքը. «Կրեմլը չի որոշում»![]() 10 դեկտեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ից և Ադրբեջանից լոլիկի և այլ պտուղբանջարեղենի ներկրումն արգելելու մասին որոշումը կայացվում է համապատասխան գերատեսչությունում և Կրեմլի իրավասությունից դուրս է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բնականաբար, դա արվում է կառավարության հետ գործակցությամբ և կան հստակ չափանիշներ, որոնց հիման վրա էլ ընդունվում են այդ որոշումները։ Գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, և պանդեմիայի պայմաններում, բնականաբար, դա առանձնահատուկ ուշադրության է արժանանում։ Կրեմլի հետ գործողությունները համաձայնեցնելու կարիք չի առաջանում»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելել է Ադրբեջանից խնձորի և լոլիկի ներմուծումը ՌԴ ՝ վնասատուների առկայության պատճառով։ Դեկտեմբերի 14-ից նույն գերատեսչությունն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՌԴ ՀՀ Արմավիրի մարզից։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |