Զախարովա․ Քաղաքական հայտարարությունները չպետք է ի չիք դարձնեն ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերը11 դեկտեմբերի 2020 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հակահայկական հայտարարություններին, նշել է, որ քաղաքական մակարդակով արվող հայտարարությոնները չպետք է խաչ քաշեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գործադրված ջանքերի վրա, այլ պետք է նպաստեն ԼՂ-ում կյանքի կարգավորման ջանքերին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրը Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։ «Շատ մեծ ջանքեր են գործադրվել, շատ բան է արվել։ Եկեք հիշենք, թե որքան կյանք է զոհաբերվել։ Եվ քաղաքական հայտարարությունները չպետք է այդ ամենի վրա խաչ քաշեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Զախարովայի` Մոսկվան ելնում է նրանից, որ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է և շատ ջանքեր են գործադրվել կյանքը խաղաղ հուն վերադարձնելու և մարտական գործողությունները դադարեցնելու համար։ «Մեծ աշխատանք է կատարվել կողմերին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու, փախստականների վերադարձը, ենթակառուցվածքների վերականգնումը սկսելու համար»,-ասել է նա։ «Սա շատ մանրակրկիտ աշխատանք է։ Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին»,-ասել է դիվանագետը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |