Էրդողանը` Մակրոնին. Իրավունք չունես ասելու` ԼՂ-ն պետություն է, նման բան չի ասում անգամ Փաշինյանը11 դեկտեմբերի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ է դրել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի առաջնորդական որակները։ «Դու չունես իրավունք վեր կենալու և ասելու, որ դա (Լեռնային Ղարաբաղը) պետություն է` հիմնվելով քո խորհրդարանի որոշման վրա։ Այդպիսի քայլի անգամ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը չի ասում, իսկ դու փորձում ես անցկացնել։ Մակրոնը քաղաքականություն չսովորեց։ Հնարավոր է` նա կբարկանա ինձ վրա այս երեկո, բայց մենք ստիպված ենք ասել ճշմարտությունը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է նա Ադրբեջանում ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև: Հոկտեմբերին 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Փարիզը չի հանդուրժելու վիրավորանքներ։ Երկու երկրի հարաբերություններն առավել սրվել էին, երբ Ֆրանսիայում հոկտեմբերի 16-ին 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Էրդողանը իսլամական աշխարհի անունից Մակրոնին մեղարդել էր մուսուլմանների նկատմամբ անարդար վերաբերմունքի համար և հորդորել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Դրանից հետո Ֆրանսիայի եկեղեցիներում ահաբեկչություններ եղան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |