Կաթվածահար էր Երևանի մետրոյի երթևեկությունը

Կաթվածահար էր Երևանի մետրոյի երթևեկությունը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:08-ին, կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Բնականոն աշխատանքը վերսկսվել է 09:45-ին։

Ցուցարարները մետրոպոլիտենում ակցիա էին արել նաև դեկտեմբերի 8-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են պատերազմը դադարեցնելու նոյեմեբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---