Զախարովա․ ՀՀ-ն ու Ադրբեջանը մեխանիզմներ են մշակել՝ արձագանքելու հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին11 դեկտեմբերի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին արձագանքելու համար հատուկ մեխանիզմներ են մշակել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նա խոսել է նաև նոյեմբերի 9-ին ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման մասին։ Զախարովայի խոսքով՝ ՀՀ-ն ապահովելու է դեպի Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժը, իսկ ՌԴ սահմանապահները հսկելու են այն։ Ըստ նրա՝ ամենահեռանկարային ուղղությունը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։ Զախարովան հայտնել է, որ ռուս մասնագետների մասնակցությամբ Նախիջևանի և Հայաստանի սահմանային հատվածներում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ։ Նա նշել է նաև` պայմանավորվածություն կա, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցումը, որը կկապի Նախիջևանի ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |