Ադրբեջանցի զինվորը հաստատել է ԼՂ դեմ պակիստանցի զինյալների հետ կռվելու մասին լուրերը11 դեկտեմբերի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ից համացանցում տարածվող տեսանյութում ադրբեջանցի զինծառայողը պատմում է, թե ինչպես են իրենց «պակիստանցի եղբայրները» օգնել մարտի դաշտում: Պակիստանը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որոնց պատճառով մինչ օրս չի էլ ճանաչել Հայաստանի անկախությունը: «Ուզում եմ ընդգծել, որ Պակիստանից մեր եղբայրները եկան և օգնեցին մեզ: Նրանցից ոմանք մեզ հետ թուրքերեն էին խոսում, ասում էին...», - այդ պահին հաղորդավարն ընդհատել է նրան։ Հոկտեմբերի վերջին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ Պակիստանից զինյալների առնվազն մեկ խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջան՝ մարտերին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրիքան Ադրբեջանին Մերձավոր Արևելքից ավելի քան 2000 վարձկան է մատակարարել՝ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար։ Այդ մասին, Հայաստանից բացի, բարձրաձայնել են նաև շատ պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի գերատեսչություններ և անգամ հետախուզություններ։ Հայկական կողմը մարտի դաշտում գերեվարել է առնվազն 2 սիրիացու։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |