Ռուս խաղաղապահներն ավելի քան 80 հա են ականազերծել Արցախում11 դեկտեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն ավելի քան 80 հա են ականազերծել Արցախում, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել, 24․8 կմ ճանապարհ, 168 շինություն և 6 սոցիալական նշանակության օբյեկտ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ականազերժվել է նաև Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ գազամուղի հարակից տարածքը և Ստեփանակերտի Աջափնյակ շրջանի փողոցները։ Օդանավակայանի տարածքներից մեկի ականազերծման համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունն ու ավելացնում աշխատանքների արդյունավետությունը։ Հայտնաբերված պայթուցիկ իրերը վնասազերծվում են։ Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը |