ԵԽ-ն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները![]() 11 դեկտեմբերի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ Արևելյան Միջերկրականում հորատման աշխատանքների պատճառով, փոխանցում է «Վեդոմոստին»: Միջերկրականում Թուրքիան հավակնություններ է ներկայացնում Հունաստանի ու Կիպրոսի կողմից իրենց տնտեսական գոտիներ համարվող տարածքներում։ Կիպրոսը Թուրքիային մեղադրել է իր ինքնիշխանության խախտման մեջ, թուրքական կողմը հայտարարել է, թե ԵՄ-ն իրավունք չունի պահանջել իր հետախուզական գործողությունների դադարեցում։ Նշվում է, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ համատեղ կհամակարգի Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերը։ Կառույցի անդամ երկրների ղեկավարները նաև որոշել են մինչև 2021-ի մարտ ԵԽ ղեկավար Ժոզեֆ Բորելին ներկայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման տարբերակներ։ ԵՄ-ում ընդգծել են պաշտոնական Անկարայի միակողմանի և սադրիչ բնույթի գործողություննեը։ ԵԽ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հավատարիմ են անդամ պետությունների շահերի պաշտպանությանը և աջակցում են տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |