Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել. Մեկի ինքնազգացողությունը վատացել է

Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել. Մեկի ինքնազգացողությունը վատացել է

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքի տարբեր հատվածներից ցուցարարները «Արժանապատվության երթ» են կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ և միավորվել այնտեղ:

Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին: «Այսօրի» փոխանցմամբ՝ քաշքշուկի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, նա կորցրել է գիտակցությունը։

Որոշ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Սևան ճանապարհը:

Վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերն ընթանում են պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո։ Փաշինյանը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարցը չկա։

Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---