Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից11 դեկտեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու ժամանակ, տեղեկացնում է Yerkir.am-ը։ Ցուցարարները 10 րոպե ժամանակ էին պահանջել ոստիկանությունից՝ իրենց խաղաղ ակցիան անելու և երթով առաջ շարժվելու համար։ «Եթե մեզ 10 րոպե ժամանակ չունեն տալու, ուրեմն Նիկոլին 2 րոպե պիտի չտային։ Եթե մեր ժողովրդի անվտանգության մասին են մտածում, ուրեմն Նիկոլը մեր ժողովրդի անվտանգությունը դրել է խիստ հարցականի տակ։ Եթե մենք 10 րոպե իրավունք չունենք մեր բողոքի ակցիան իրականացնելու, ուրեմն մնում ենք այստեղ՝ ինչ կարան, թող անեն»,-հայտարարել է Սաղաթելյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նստել են գետնին՝ 10 րոպե մնալու և շարժվելու։ Այդ պահին ոստիկանները սկսել են հատուկ գործողությունը, որի արդյունքում խաղաղ ցուցարարներին՝ քաշքշելով և հարվածելով, տարել են դեպի ոստիկանական մեքենաները։ «Նիկո՛լ, դավաճան», վանկարկում էին ցուցարարները։ Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Որոշ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Սևան ճանապարհը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |