Արոնյանն անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Լինարեսում27 փետրվարի 2009 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի առաջին շրջանի յոթերորդ եւ եզրափակիչ փուլը, որտեղ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, այս անգամ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկից (առաջինը Գրիշչուկից էր): Օլիմպիական չեմպիոնը հանձնվեց պարտիայի 44-րդ քայլում: Հաղթելով հայ շախմատիստին` Իվանչուկը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատարը կրկին Ալեքսադնր Գրիշչուկն է, որն ունի 5 միավոր: Երկրորդ փուլը Արոնյանը կսկսի Մագնուս Կարլսենի դեմ պարտիայից, որի հետո ոչ ոքի խաղաց մրցաշարի մեկնարկին: 7-րդ փուլի արդյունքները` Արոնյան-Իվանչուկ-0-1, Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կարլսեն, Դոմինգես-Վան Յուէ-ոչ ոքի: Դասավորությունն առաջին շրջանից հետո` Գրիշչուկ-5, Իվանչուկ-4 միավոր; Արոնյան, Անանդ-3,5-ական միավոր, Դոմինգես-3 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-2,5-ական միավոր: 8-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Դոմինգես, Կարլսեն-Արոնյան, Իվանչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Անանդ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |