ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ17 հուլիսի 2002 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Բեռլինում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 11-րդ նիստը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերը, մասնավորապես, հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վրացա-աբխազական հակամարտությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը նիստի ընթացքում, ադրբեջանական կողմը ինչպես միշտ բարձրացրել է «գրավյալ տարածքների եւ փախստականների» մասին հարցը: Այս անգամ, նշել է փոխխոսնակը, ադրբեջանցի զեկուցողը իր ելույթը սկսել է` բնութագրելով Հայաստանը որպես ահաբեկչական երկիր: Իր հերթին Գ Ասլանյանը ԵԽԽՎ նիստի ամբիոնից հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի կարեւոր գրավականներից է հասարակությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը: «Չափազանց վտանգավոր է, երբ դիտավորյալ տարածվում են աղավաղված տեղեկություններ»,-ասել է փոխխոսնակը` մատնանշելով Բաքվի հերթական ապատեղեկատվությունը հայկական ահաբեկչության վերաբերյալ: Ընդ որում, Գ.Ասլանյանը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել անհերքելի փաստերի առկայության վրա, որոնց համաձայն «թիվ մեկ» ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը իր ներկայացուցիչներն ուներ Բաքվում, չեչեն ահաբեկիչները օգնություն էին ստանում Ադրբեջանից, իսկ «Ալ Քաիդայի» ստորաբաժանումները մասնակցել են ղարաբաղյան պատերազմին ադրբեջանցիների կողմից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |