ԵԱՀԿ ՄԽ-ն նախապատրաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը27 փետրվարի 2009 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կան օբյեկտիվ հնարավորություններ, սակայն դրան են խանգարում սուբյեկտիվ գործոնները, ինչը նշանակում է որ դժվարին որոշումներ պետք է կայացվեն: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Տարածաշրջան այցի նպատակը հակամարտության կողմերի տեսակետների ուսումնասիրությունն է եւ նոր առաջարկների մշակումը, որոնք կրկին կներկայացվեն կողմերին: Ուստի մենք չենք բացառում, որ այցելելով Հայաստան կարող ենք կրկին վերադառնալ Ադրբեջան»,-ասել է Մերզլյակովը Բաքվում: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպմանը` ռուսաստանցի միջնորդը հավելել է, որ այդ հարցը կքննարկվի երկու երկրների նախագահների հետ հանդիպմանը: «Սակայն այժմ մենք կքննարկենք այն հարցերը, որոնք քննարկման առարկա են լինելու նախագահների ապագա հանդիպմանը, ինչպես նաեւ հանդիպման վայրն ու ժամկետը: Սակայն հիմնական խնդիրը հակամարտության կարագավորումն է ու հակամարտության հետեւանքների հաղթահարումը»,-ընդգծել է ռուս դիվանագետը, հաղորդոոմ է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |