ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ն մտադիր են համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեն եւ ՀԱՊԿ քարտուղարությունը մտադիր են համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել` երկու մարմինների գործունեության մեջ կրկնօրինակումից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է ԱՊՀ գործկոմի մամլո ծառայությունը, փաստաթղթի ստորագրումը քննարկվել է փետրվարի 26-ին Համագործակցության Մինսկի կենտրոնակայանում` փորձագիտական խմբի նիստում: «Արձանագրությունը թույլ կտա խուսափել անհարկի կրկնությունից երկու մարմինների աշխատանքում: Եվ ԱՊՀ-ն, եւ ՀԱՊԿ-ն իրենց կանոնդարություններում որպես նպատակ են նշում խաղաղության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը: Այդ ձեւաչափում, անկասկած, երկու կազմակերպությունների գործադիր մարմինները կկարողանան հարթակ գտնել փոխգործակցության համար«,-ասել է գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնակատար Տոկտասին Բուզուբաեւը:



Համագործակցությունը կիրականացվի խորհրդակցությունների, փորձագետների հանդիպումների, համատեղ նիստերի, փաստաթղթերի փոխանակման, աշխատանքների պլանավորման, տեղեկատու եւ տեղեկատվական-վերլուծական նյութերի փոխանակման, համաձայնեցված առաջարկությունների եւ հանձնարարականների նախապատրաստման, անվտանգության գծով նիստերին փոխադարձ ներկայության միջոցով: Հնարավոր է նաեւ համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում, որոնք կուսումնասիրեն կոնկրետ ուղղություններն ու խնդիրները:



Ըստ Բուզուբաեւի, դեռեւս հայտնի չէ Ուկրաինայի, Մոլդովայի ու Ադրբեջանի դիրքորոշումը: Դատելով նրանից, որ այդ երկրները փորձագիտական խմբերի նիստին չեն գործուղել իրենց ներկայացուցիչներին, նրանք հատուկ կարծիք կունենան այս հարցի շուրջ:



Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Համագործակցության գործկոմի ներկայացուցիչները: Փորձագետները լիովին համապատասխանեցրել են արձանագրության նախագիծը, որը կդրվի ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---