Ալիևը կոպտել է ՄԽ համանախագահներին և պահանջել խոսել լրագրողների ներկայությամբ

Ալիևը կոպտել է ՄԽ համանախագահներին և պահանջել խոսել լրագրողների ներկայությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու։ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները Բաքու էին այցելել դեկտեմբերի 12-ին։

«Այստեղ այցելելը ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առաջ՝ Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբն ուզում է գալ, ես դեմ չէի։ Հնարավոր է՝ նրանք ասելու բան ունեն ինձ։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առաջ ասեք։ Եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ալիևը։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերն էլ հայտարարել էր, որ համանախագահներն այցելելու են Հայաստան և Ադրբեջան։ Նա նաև ասել էր, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարմամբ և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---