Մադրիդի «Ռեալի» սաները պաշտոնապես դարձան «Միկա» ֆուտբոլային ակումբի անդամները27 փետրվարի 2009 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի ֆուտբոլիստներ, հայտնի Մադրիդի «Ռեալի» դպրոցի շրջանավարտներ, կիսապաշտպաններ Ուլիսես Մոնտենեգրո Կանոն եւ Պեդրո Հեսուս Լոպես Պերես դը Տուդելան, երկու ամիս փորձաշրջան անցնելով «Միկա» ակումբում, պայմանագիր են կնքել ակումբի հետ: Այդպիսով, առաջին անգամ Հայաստանի առաջնությանը լեգեոներներ կմասնակցեն Իսպանիայից: Այդ մասին հաղորդում Աշտարակի ակումբի մամլո ծառայությունը: Ուլիսես Մոնտենեգրո Կանոն ծնվել է 1983թ. մայիսի 5-ին Հիրոն նահանգի Օլոտ քաղաքում: Իր ֆուտբոլային գործունեության ընթացքում Կանոն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի« երրորդ կազմում, խաղացել է իսպանական «Լինարես», «Սամորա», «Սանգոներա», «Նոհա», «Ալմանս» եւ շվեյցարական «Գրասսհոպերս» թիմերում: Պեդրո Հեսուս Լոպես Պերես դը Տուդելան ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Մուրսիա նահանգի Կարտահենա քաղաքում: Իր ֆուտբոլային գործունեության ընթացքում հանդես է եկել «Մադրիդի «Ռեալի» երրորդ կազմում, իսպանական «Կարտահենա» եւ իտալական «Արեցցո» ու «Ջենոու» ակումբներում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |