Covid-19-ը՝ ՀՀ-ում․ 18 նոր մահ կա, ապաքինվել է 797 պացիենտ

Covid-19-ը՝ ՀՀ-ում․ 18 նոր մահ կա, ապաքինվել է 797 պացիենտ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 148,682-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 357-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը կիրակի էր, երբ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատում, ինչով էլ պայմանավորված է քիչ թեստավորումների թիվը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3121 դեպք կա, այլ պատճառով՝ 618։

Ապաքինվել է ևս 797 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 125,966 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 19,595 է։

Դեկտեմբերի 13-ին կատարվել է 1373 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 549,732 թեստավորում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---