Տեսչական մարմինն առգրավել է 794 սիգ տեսակի ձուկ![]() 14 դեկտեմբերի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի դեկտեմբերի 10-ին իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում 7 դեպքով առգրավվել է 794 հատ, ընդհանուր քաշով 234.9 կգ «սիգ» տեսակի ձուկ: Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Միջոցառումներն իրականացվել են` համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |