ԱԱԾ․ ՀՀ սահմանը խախտած ու Բերդավանում հայտնված ադրբեջանցին կալանավորվել է![]() 14 դեկտեմբերի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցին կալանավորվել է, PanARMENIAN.Net ին ասացին Ազգային անվտանգության ծառայությունում։ «Անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, այն բավարարվել է»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՔՕ նշված հոդվածով մեղադրանք առաջադրվելու դեպքում անձը կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Դեկտեմբերի 11-ին ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |