«Արժանապատվության երթ»՝ Երևանում․ Ցուցարարները կրկին Փաշինյանի հրաժարականն են պահանջում14 դեկտեմբերի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ի երեկոյի դրությամբ Երևանում «Արժանապատվության երթ» է ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցվում է Para TV-ն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները 18։00-ի դրույթամբ Վաղարշյան փողոցում են, նրանք Քննչական կոմիտեի դիմաց են եղել, կոչ են արել չկատարել Փաշինյանի հրահանգները։ Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները։ ՀՀ-ում նոյեմբերի 10-ից վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունները երթեր ու հանրահավաքներ են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ կարգավիճակից կհրաժարվի միայն «ժողովրդի հավաստի կամարտահայտման հիման վրա»։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |