Մուրադով․ Հայկական կողմն Ադրբեջանին 12 անձի է վերադարձրել![]() 15 դեկտեմբերի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հայտարարել է, որ հայկական կողմն Ադրբեջանին 12 անձի է վերադարձրել, գրում է Sputnik Արմենիան։ «Ըստ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ եռակողմ հայտարարության` իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով»։ Դրան նախորդել է ռուս խաղաղապահների մեծ նախապատրաստական աշխատանքն ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասել է Մուրադովը։ Ըստ նրա` արդյունքում, իր անձնական վերահսկողությամբ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 անձ։ Ադրբեջանական կողմը 44 մարդու է վերադարձրել հայկական կողմին։ Մուրադովը հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ հայտարարության դրույթների անշեղ իրագործմանը։ Ավելի վաղ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայկական կողմն Ադրբեջանի դեմ գանգատներ էր ներկայացրել Եվրոպական դատարանին: Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |