Շիրակում, Արագածոտնում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կան

Շիրակում, Արագածոտնում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։

Շիրակի մարզի Ամասիայի (մառախուղ), Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Oտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---