Արշակյանը ՌԴ-ում հայ գործարարների հետ ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների արտադրությունում ներդրումներն է քննարկել![]() 15 դեկտեմբերի 2020 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանը ՌԴ հայ գործարարների հետ հանդիպումներում քննարկել է բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ-ների և դրանց բաղկացուցիչների արտադրության ոլորտում։ Քննարկվել են նաև հնարավոր ներդրումները ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Այցի ընթացքում նախարարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել Skolkovo բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն: Skolkovo ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին: Skolkovo բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը: Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը: 2020-ի օգոստոսին ԲՏԱ նախարարը տեսանյութ էր հրապարակել հայկական արտադրության նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է փորձարկումից։ Իսկ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ը փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերամզում հայկական ուժերը մեծ կորուստներ կրեցին թուրքական արտադրության անօդաչու սարքերի հարվածներից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |