Սոցապում չգիտեն՝ քանի զինհաշմանդամ է դիմել աջակցող միջոց ստանալու համար15 դեկտեմբերի 2020 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Աջակցող միջոց ստանալու համար դիմած քաղաքացիների շրջանում հնարավոր չէ տարանջատել՝ ովքեր են պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերել, քանի որ «պատճառական կապերը դեռ սահմանված չեն», PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հարցումով խնդրել էինք նշել, թե պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քանի անձ է դիմել՝ աջակցող միջոց ստանալու համար։ Նախարարությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ շարունակում են աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց: Նախարարությունից նշել էին, որ աջակցող միջոց ստանալու համար դիմել կարող են նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիները։ «2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 11-ը պետական հավաստագրերի հիման վրա 1642 շահառու ստացել է 3211 աջակցող միջոց, որից 3060-ը ստացել է ՀՀ 1491 քաղաքացի, 151-ը՝ Արցախի 151 քաղաքացի»,-փոխանցել են նախարարությունից։ Հարցմանը, թե պատերազմից հետո քանի զինծառայող է հենաշարժողական համակարգի խնդիր ձեռք բերել կամ կորցրել ոտքը, պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե հարցն իրենց համար հստակ ձևակերպված չէ, ուստի պատասխանել չեն կարող։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |