Թուրքիայում ուկրաինական բանակի համար ԱԹՍ-ներ և ռազմանավեր կարտադրեն![]() 15 դեկտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են կնքել ուկրաինական բանակի համար կորվետներ (ռազմանավ) և հարվածային անօդաչու սարքերի համալիրներ արտադրելու և դրանց տեխնոլոգիաների փոխանակման մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ նպատակը երկրի ռազմածովային ուժերի հնարավորությունները զարգացնելն է։ Հոկտեմբերին հայտարարվեց, որ Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։ Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն: 2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |