Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլի» հետ![]() 15 դեկտեմբերի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հանդիպումը փակ է, հրավիրված է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները: Մասնավորապես, քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչև քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել և այլն: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |