Կարեն Կարպետյանը հուսով է` վարչապետը կորոշի հեռանալ15 դեկտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել` հույս հայտնելով` վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ երկրի ապագայի։ «Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը»,- ասվում է հայատարության մեջ: Նշվում է` հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետևողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է միայն հայկական կողմին։ Նրա խոսքով` այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն: Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա հայտարարությունից հետո քաղաքական ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |