Երիցյան. Մենք կփորձենք ներդնող կապիտալիստներին համոզել Հայաստանում ներդրումային ֆոնդ բացել

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի առաջարկած քաղաքականությունը վկայում է այն մասին, որ դասավորվել են կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները: Այդ մասին, ելույթ ունենալով «Հայաստանի կապիտալի շուկա» կոնֆերենցիային, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



Նրա խոսքով, կապիտալի շուկայի ակտիվացման նպատակով Հայաստանի կառավարությունն արդեն հանդես է եկել մի շարք կարեւոր նախաձեռնություններով: Դա, մասնավորապես, թոշակային հաշիվների ծրագիրն է, կորպորատիվ կառավարման սկզբունքների, գիտությամբ հարուստ տնտեսության ներմուծումը, բիզնեսի ինկուբացիան, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդի միջնորդությամբ պետության մասնակցությունը:

Ինչպես հաղորդել է Ներսես Երիցյանը, աջակցելով մասնավոր ձեռներեցին կապիտալի շուկային մասնակցելու գործում, կառավարությունն իր կողմից մտնում է այսպես կոչված ներդրումային ռիսկի մեջ: «Մենք կփորձենք ներդնող կապիտալիստներին համոզել մոտակա 1-2 տարում Հայաստանում ներդրումային ֆոնդ բացել»,- ասել է նա: Երիցյանի խոսքով, ներդրումային ֆոնդի գործադրման համար անհրաժեշտ է $100 մլն-ի չափով ֆինանսական միջոցների կուտակում:



Կոնֆերենցիայի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը հայտնել է, որ պետությունն իր կողմից առաջադրելու է շուկայի մասնակիցների թափանցիկության, բաց լինելու պահանջները: «Արդարացված չի լինի, եթե թոշակային ֆոնդի միջոցները չգտնեն իրենց արժեքավոր թղթերը, շուկայի պոտենցիալ մասնակիցները չեն կարողանա իրագործել IPO-ն»,- ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---