Քերոբյանը՝ Ամուլսարի մասին․ Պոտենցիալ 1-ին հարկատուին ասում ենք` «մի բացվիր»15 դեկտեմբերի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքը կարող է դառնալ Հայաստանի համար 1 հարկատուն, սակայն մենք ասում ենք «մի բացվիր», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նախարարը նշել է, թե ինքը չի տեսել Ամուլսարի բնապահպանական վնասների մասին մանրամասն հաշվետվություն ու չի կարդացել այդ մասին։ Ամուլսարի հանքի շահագործմանը ՀՀ-ում դեմ են բնապահպաններն ու հանքի հարակից գյուղերի բնակիչները։ Նրանք 2019-ի օգոստոսից շրջափակել էին հանքի տարածքը, փակել մուտքն ու կանգնեցրել հանքի շահագործման գործընթացը։ Բնապահպան-ակտիվիստները հանքի պաշտպանության համար 2020-ի ամռանը ևս ակցիաներ ու հավաքներ էին իրականացնում։ Անդրադառնալով Սոթքի հանքի հետ կապված դեպքին (հանքի մի մասը մնացել է Ադրբեջանին հանձնվող Քարվաճառի շրջանում, խմբ․)՝ Քերոբյանը նշել է, թե ՀՀ-ում երկրի 4-րդ հարկատու հանքը կորցնելիս, «կարելի է ասել՝ վայնասուն ենք բարձրացնում», ցավոտ ենք ընդունում, սակայն պոտենցիալ առաջին հարկատունին ուղղակի չենք թողնում բացվի։ «Ամուլսարը կարող է դառնալ համար 1 հարկատուն, իրեն ասում ենք` «դու մի բացվիր»։ Ես մարդկանց առողջությունը շատ բարձր եմ դասում ու համարում եմ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնենք հնարավորինս «կանաչ ձևով», բայց նաև պետք է հաշվի առնենք, որ հիմա այնպիսի տարածաշրջանային միջավայրում ենք, որ իրավունք չունենք մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ։ Ես չեմ ուզում ասել, որ Ամուլսարը պետք է բացվի կամ չբացվի, դա մի որոշում է, որտեղ պետք է համադրվի տնտեսական, համայների ու բնապահպանական շահերը, որոնք հավասարազոր են»,-հայտարարել է նախարարը։ Քերոբյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 44-օրյա պատերազմից հետո։ Պաշտոնը զբաղեցնելուց հետո նա մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ-ում տնտեսական ցուցանիշներն ավելացնելու ուղիների մասին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |