ՄԻՆՍԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ17 հուլիսի 2002 - 22:27 AMT PanARMENIAN.Net - 2003-2005 թթ. ԱՊՀ-ում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի նախագիծը դարձել է ԱՊՀ փորձագետների Մինսկում ընթացող նիստի գլխավոր թեման: ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանցավորության դեմ պայքարի համատեղ ծրագիրը ենթադրում է միջազգային իրավական բազայի զարգացում, պայմանագրերի ու համաձայնագրերի նախապատրաստում, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում: Բացի դրանից, ծրագրի նախագիծը ներառում է ահաբեկչության, մաքսանենգության, թմրանյութերի առեւտրի եւ տասնյակ այլ հանցագործությունների դեմ պայքարի պրոֆիլակտիկ եւ գործնական միջոցառումներ: Նախատեսվում է նաեւ ԱՊՀ իրավակարգի մարմինների համագործակցություն տեղեկատվական եւ գիտական ապահովման բնագավառում: Չորս օրվա ընթացքում` մինչեւ հուլիսի 19-ը, փորձագետները կքննարկեն թմրանյութերի եւ պսիխոտրոպ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը: Բացի դրանից, նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում է մնում «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի բաժանմունքի ստեղծման մասին» պետությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագիծը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |