ՀԲ կօգնի Հայաստանին եւ Կոնգոյին` գլուխ հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի հետեւանքները27 փետրվարի 2009 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Կոնգոն կդառնան Համաշխարհային բանկի (ՀԲ) հրատապ օգնությունը ստացող առաջին երկրները: Հատուկ ծրագիրը կոչված է ամենաաղքատ երկրներին օգնելու հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները:ՀԲ հաղորդել է, որ Հայաստանը կստանա $35 միլիոն, իսկ Կոնգոն` $100 միլիոն: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ օգնությունը կաջակցի Հայաստանին` ճանապարհների կառուցման եւ փոքր բիզնես կատարված ներդրումների հաշվին ապահովելու 280 հազար աշխատավոր տեղեր, հաղորդում է Ռադիո Սվոբոդան: Ավելի վաղ Համաշխարհային բանկը հավանություն էր տվել Հայաստանին $85 մլն չափով վարկի տրամադրումը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու գործում հանրապետությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով` 10 տարի արտոնյալ ժամանակաշրջանով: Վարկը տրամադրվել է 4 ծրագրի զարգացման համար, որոնցից երեքը կիրականացվեն Միջազգային զարգացման ասոցիացիայի հովանու ներքո: Նշված գումարից 8 մլն դոլարը հատկացվում է Սոցիալական ներդրումների հիմնադրամի, 2 մլն դոլարը` փոքր ագրոբիզնեսի եւ գյուղական ոլորտում ձեռներեցության զարգացման, 25 մլն դոլարը` գյուղական ճանապարհների, 50 մլն դոլարը` «Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հասանելիություն» նախագծի իրագործման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |