ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բրյուսել կմեկնի![]() 16 դեկտեմբերի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, փոխանցում են ԱԳՆ-ից։ Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը։ «Նիստը վարելու են նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |