ՊՆ․ Հայերի մի մասը շրջափակումից դուրս է բերվել

ՊՆ․ Հայերի մի մասը շրջափակումից դուրս է բերվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է դեկտեմբերի 16-ին մի շարք ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածվող` հայ զինվորների շարասյան տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը։

ՊՆ-ում նշել են, որ տեսանյութում հայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։

«Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ», - ասվում է հայտարարությունում։

Խծաբերդ-Հին Թաղեր տարածքում գերության մեջ է ընկել մոտ 60 զինծառայող, զգալի մասը՝ Շիրակի մարզից։ Գերիների հարազատները ճանաչել են նրանց տեսանյութերում ու բողոքի ակցիաներ են իրականացնում մարզում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---