ՌԴ ՊՆ-ն հերքել է ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնվելու լուրը

ՌԴ ՊՆ-ն հերքել է ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնվելու լուրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե Արցախի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահները հայտնվել են ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ։

Այն մասին, որ հայկական կողմի տվյալներով ադրբեջանցիների շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահներ, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք»,- ասել է Փաշինյանը։

«ՌԴ խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առջև դրված խնդիրները բնականոն ռեժիմով՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի պահպանման մշտադիտարկման ընթացքում»,-ասել են ՌԴ ՊՆ-ում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվել է նաև, որ, ռոսական զորակազմի շտաբը կապի ուղիղ միջոցներով մշտապես փոխգործակցում է Ադրբեջանի և ՀՀ գլխավոր շտաբերի հետ, այդ թվում տարբեր միջադեպերը կանխելու նպատակով։

ՌԴ ՊՆ-ում հավաստիացրել են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---