Քաղաքապետ․ Կապանից Ագարակ գյուղ տանող ճանապարհը կմնա ադրբեջանցիներին![]() 17 դեկտեմբերի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ, PanARMENIAN.Net ին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ «Հնում կառուցված այլընտրանքային ճանապարհ կա, բայց քանդված վիճակում է գտնվում։ Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, այդքան էլ երթևեկելի չէ»,-ասաց Փարսյանը։ Հարցին, թե ինչ նորություն կա Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներից, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, Փարսյանը նշեց, թե ճանապարհի հետ կապված «նորությունն այն է, որ այնտեղ հերթապահելու են ռուս սահմանապահները և հայ սահմանապահները»: Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացվում են տեղակայման աշխատանքներ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |