Մանդատը վայր դրած պատգամավորը՝ Լոռու մարզպետ

Մանդատը վայր դրած պատգամավորը՝  Լոռու մարզպետ

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ։

Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 8-ին։

«Իմ քայլը» խմբակցության անդամը վայր էր դրել մանդատը։

Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 16-ին։

Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ավարտել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել է զինված ուժերում։ 2018-ին եղել է Լոռու փոխմարզպետ։

 Ուշագրավ
---