ՀՀ նախագահի աջակցությամբ կլուծվի ավելի քան 170 հադրութցու կեցության և սննդի հարցը![]() 17 դեկտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ կլուծվի ավելի քան 170 հադրութցու կեցության և սննդի հարցը։ Նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում: Սարգսյանը վերջերս իր նստավայրում հյուրընկալել էր մի խումբ հադրութցիների։ Նրանք ներկայացրել էին իրենց խնդիրները, որոնք վերաբերում էին Հադրութից տեղահանվածների հարցն իրավական հարթություն տեղափոխելուն, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելուն, ինչպես նաև անօթևան մնացած հադրութցիներին աջակցելուն: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս աջակցել նրանց։ Աջակցությունը կտրամադրվի նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից: Նախագահի հանձնարարությամբ տեղի են ունեցել աշխատակազմի և հադրութցիների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ, որոնց արդյունքում որոշվել է առաջնային լուծում տալ անօթևան մնացածների խնդիրներին, միաժամանակ՝ շարունակելով ջանքերը մյուս հարցերի լուծման ուղղությամբ: Տեղահանված հադրութցիների շահերի պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին և նախագահի աշխատակազմին՝ նշելով, որ տեղահանված հադրութցիների խնդիրներին առաջինն արձագանքել են հենց նրանք, և տրամադրված միջոցներով իրենք ձեռնամուխ են եղել խնդիրների լուծմանը։ Քննարկմանը նշվել է, որ Ամանորին ընդառաջ առանձին ուշադրության և աջակցության կարժանանան նաև Արցախից տեղահանված և ՀՀ սահմանամերձ դարձած համայնքների երեխաները: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |