Պուտինը՝ ԼՂ կարգավիճակի, խաղաղապահների թվի հնարավոր ավելացման ու եռակողմ հայտարարության մասին![]() 17 դեկտեմբերի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա հետ կապված հարցերին։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է ՌԴ նախագահի՝ Արցախին վերաբերող կարևոր ու ուշագրավ մտքերը։ - ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում միշտ եղել է այն, որ պետք է առանց որևէ արյունահեղության համաձայնության գալ։ Նման դիրքորոշում ենք ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ - Երկար տարիներ համարել ենք, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի 7 շրջանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է ապագային թողնվի։ - Պետք է ամրագրվի ստատուս քվոն՝ Լաչինի միջանցքով պարտադիր հաղորդակցություն ստեղծելով Հայաստանի ու ԼՂ-ի միջև։ - Կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ եղել են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության պահին։ Այս մասով բազմաթիվ տեխնիկական հարցեր են առաջանում՝ կապված ենթակառուցվածքների հետ` թե ադրբեջանական, թե հայկական կողմում, սակայն դա պետք է հանգստությամբ հաղթահարել բանակցային պրոցեսում։ Եռակողմ հայտարարությունը դրա հնարավորությունն ու հիմքերը տալիս է։ - Մարդկանց կյանքի և առողջության պահպանման հարցն ամենակարևորն էր, որ լուծվել է այդ համաձայնությամբ։ - Հույս ունենք` միջազգային կազմակերպությունները ևս խոսքից գործի կանցնեն ու հումանիտար օգնություն կցուցաբերեն հակամարտության գոտու բնակչությանը։ - Ռուս խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է, բայց միայն կողմերի հետ պայմանավորվածությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |