ՀՀ-ում գործազուրկ արցախցիները հասարակական աշխատանքների համար օրական 8000 դրամ կստանան17 դեկտեմբերի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Տեղահանված և ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները կապահովվեն վարձատրվող հասարակական աշխատանքներով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Կառավարությունը հաստատել է առաջարկված նախագիծը։ Նախատեսվում է մեկ աշխատանքային օրվա համար վճարել 8000 դրամ (ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը): Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Ընդ որում, այդ ֆինանսական միջոցները կտրամադրվեն ինչպես աշխատավարձերի վճարման, այնպես էլ շինանյութեր, անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու համար, աղբահանության համար, ինչը չպետք է գերազանցի գումարի 20 տոկոսը։ Գործադիրի մեկ այլ որոշման տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող գործազուրկ արցախցիներն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն կստանան։ Մինչև 3 ամիս ժամկետով գործատուների մոտ պրակտիկա անցնելու դիմաց նշված քաղաքացիները կվարձատրվեն 100,000 դրամով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |