Երևանում ընդդիմության հերթական երթն է

Երևանում ընդդիմության հերթական երթն է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ընդդիմության հերթական «Արժանապատվության երթը» մեկնարկել է Թումոյի մոտից։ Մասնակիցները կրկին պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երթի ժամանակ լրագրողներին ասել է, որ Փաշինյանը վերջին 2.5 տարին, հատկապես պատերազմի սկսվելու օրվանից, ապացուցեց, որ ի վիճակի չէ ապահովելու երկրի ու ժողովրդի անվտանգությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ուստի մենք ասում ենք՝ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր ժողովրդի և մեր երկրի անվտանգությանը, կկարողանա լուծել հարցերը, որոնք կուտակցված են ու լուծում չեն ստանում», - ասել է նա՝ հավելելով, որ «ամեն օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ, գերեվարվում են քաղաքացիներ»։

Ընդդիմադիրները վարչապետին մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ, ցույցեր և երթեր սկսել։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---